Ավելի քան 10 մլն այցելու. Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի «շնորհիվ» Լուվրն աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարան է ճանաչվել

12:53 • 29.03.19

Փարիզյան Լուվրն աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարան է ճանաչվել, այն 2018 թվականի ընթացքում ավելի քան 10 մլն այցելու է ունեցել, այս մասին հաղորդում է The Art Newspaper-ը:

Պարբերականը նկատում է, որ թանգարանի այցելուների թիվը կտրուկ աճել է հատկապես հայտնի երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի՝ այստեղ նկարահանված տեսահոլովակից հետո: 

Երկրորդ տեղում է հայտնվել Պեկինում Չինաստանի ազգային թանգարանը, երրորդում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:

Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանն ու Լոնդոնում գտնվող «Թեյթ մոդեռն» պատկերասրահը: Հատկանշական է, որ վերջինն առաջին անգամ առաջ է անցել Լոնդոնի ազգային թանգարանից, որը զբաղեցրել է վարկանշային ցուցակի վեցերորդ հորիզոնականը:

Հայտնի է, որ տասնյակում ընդգրկվել են նաև Վաշինգտոնում գտնվող Արվեստների ազգային պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի նշանավոր Էրմիտաժը և Լոնդոնում Վիկտորյայի և Ալբերտի թանգարանը:

 

Ավելի քան 10 մլն այցելու. Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի «շնորհիվ» Լուվրն աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարան է ճանաչվել