Rolling Stones-ը հետաձգել է համերգային շրջագայությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ մեներգչի առողջական վիճակի պատճառով

20:04 • 30.03.19

Բրիտանական Rolling Stones ռոք-խումբը հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում նախատեսված համերգային շրջագայության հետաձգման մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համերգների հետաձգման պատճառը ռոք խմբի վոկալիստ Միք Ջագերի առոջական վիճակն է. նա բուժում պետք է ստանա:

«Ցավոք այսօր Rolling Stones-ը ստիպված է հայտարարել ԱՄՆ-ում և Կանադայում նախատեսված ելույթները հետաձգելու մասին: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար, որը կարող են զգալ այն մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են ձեռք բերել, ցանկանում ենք խնդրել երկրպագուներին, որ պահեն իրենց տոմսերը, քանի որ դրանք կգործեն հետաձգված ամսաթվերի համար, որոնց մասին շուտով կհայտարարվի», - ասվում է երաժշտական խմբի թվիթերյան հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ջագերին բժիշկները խորհուրդ են տվել «դեռ շրջագայության չմեկնել, քանի որ անհրաժեշտ է բուժում անցնել»: Բժիշկների խորհրդով նա բեմ կվերադառնա «լիակատար ապաքինումից» հետո: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ առողջական խնդիրներ են անհանգստացնում վոկալիստին:

Rolling Stones-ը հետաձգել է համերգային շրջագայությունն ԱՄՆ-ում և Կանադայում՝ մեներգչի առողջական վիճակի պատճառով