«Արմենիա TV»-ն ներկայացնում է «Հայը» տեսաֆիլմը՝ «Տաշիր» բարեգործական ընկերության և Սամվել Կարապետյանի մասին

12:12 • 01.04.19

«Արմենիա TV»-ին ներկայացնում է  «Հայը» տեսաֆիլմը, որը բարի գործերի և Հայրենիքին նվիրվածության մասին է։

Ֆիլմում անդրադարձ է կատարվում հայի՝ համաշխարհային պատմության մեջ ունեցած դերին։ Հեղինակը նկատում է, որ հայերը կարևոր դիրք են ունեցել համաշխարհային առևտրական հոսքում, ինչպես նաև մեծ դերակատարում են ունեցել գործարար կյանքում, ինչի արդյունքում էլ հայի միտքն ու ներուժն օտարների պոտենցիալը զարգացնելուն է ծառայել։

«Հայը» տեսաֆիլմը ՀՀ-ում միլիոնների ներդրում ունեցած, գիտակրթական, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման մեջ իր մեծ ավանդն ունեցող, շուրջ 20 տարի գործունեություն ծավալող «Տաշիր» բարեգործական ընկերության մասին է, որի հիմնադիրն է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը։



«Արմենիա TV»-ն ներկայացնում է «Հայը» տեսաֆիլմը՝ «Տաշիր» բարեգործական ընկերության և Սամվել Կարապետյանի մասին