Մահացել է Բոնդի ընկերուհու դերը խաղացած Տանյա Մալեն
Կյանքի 78-րդ տարում մահացել է բրիտանացի դերասանուհի և մոդել Տանյա Մալեն, տեղեկացնում է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի ինստագրամյան էջը:
Մահվան պատճառները դեռևս անհայտ են:
Մալեն ծնվել է Բլեքփուլ քաղաքում, նրա հայրն անգլիացի էր, մայրը՝ ռուս: Լինելով 1950-ականների վերջի և 1960-ականների սկզբի ամենահայտնի մոդելներից մեկը՝ 1964 թ. Տանյա Մալեն «Գոլդֆինգեր» ֆիլմում խաղացել է Բոնդի ընկերուհու դերը: Ֆիլմում նկարահանվելուց հետո որոշել է վերադառնալ մոդելի կարիերային:











