Rolling Stones-ը նախատեսում է համերգային շրջագայությունը վերսկսել հուլիսին՝ Միք Ջագերի ապաքինումից հետո

17:48 • 02.04.19

Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի համերգային շրջագայությունն ԱՄՆ-ում տեղի կունենա հուլիսին:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, երաժիշտներն աշխատում են կազմակերպիչների հետ համերգների անցկացման նոր ամսաթվերը որոշելու ուղղությամբ, որոնք հետաձգվել էին խմբի առաջատար Միք Ջագերի առողջական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շաբաթվա ընթացքում 75-ամյա երաժիշտը սրտի վիրահատության կենթարկվի:

«Կաշխատեմ բեմ վերադառնալ հնարավորինս շուտ», - սոցցանցում գրել է Միք Ջագերը՝ ներողություն խնդրելով երկրպագուներից ԱՄՆ-ում և Կանադայում նախատեսված համերգները հետաձգելու համար:

Հիշեցնենք, որ համերգները հետաձգելու մասին ռոք խումբը հայտարարել էր անցյալ շաբաթ:

 

 

Rolling Stones-ը նախատեսում է համերգային շրջագայությունը վերսկսել հուլիսին՝ Միք Ջագերի ապաքինումից հետո