Լեհ քահանաներն այրել են Հարի Փոթերի մասին գրքերը

12:07 • 02.04.19

Լեհաստանում կաթոլիկ քահանաները հրապարակայնորեն այրել են բազմաթիվ գրքեր, որոնք, ըստ նրանց, կախարդության քարոզ են անում: Այրված գրքերի շարքում են եղել բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ մանկահասակ կախարդ Հարի Փոթերի մասին հանրահայտ վեպերը:

Ինչպես նշում է The Guardian-ը, գրքերի ոչնչացման գործողությունը լուսանկարվել ու հրապարակվել է Facebook-ում:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Կոշալին քաղաքում, ակցիային մասնակցել է երեք քահանա: Նրանք մեծ զամբյուղներով եկեղեցու շենքից գրքեր, ինչպես նաև ժամանցի որոշ պարագաներ են դուրս բերել՝ դրանք այրելով եկեղեցու բակում: Մինչդեռ մի խումբ հավաքվածներ հետևել են այդ ամենին:

Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հարի Փոթերի մասին գրքերը հայտնվում են կաթոլիկ հոգևորականների բարկության թիրախում: Որոշ հոգևորականներ կարծում են, որ այս վեպերը ոգեշնչված են չար ոգիներից ու երեխաներին մոլորության մեջ են գցում:

 

Father Jan Kucharski, the priest in the Gdansk parish where the book burning took place, said that they had burned items 'linked to the occult and magic'