HBO-ն նոր տեսանյութեր է հրապարակել «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանից

20:23 • 02.04.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքը երեք նոր տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում ներկայացնում է, թե ինչպես են ստեղծվել «Գահերի խաղը» սերիալի հատուկ տեսարանները համակարգչային ծրագրերի օգնությամբ:

Ինչպես գրում է Meduza-ն, մյուս երկու հոլովակը թիզերներ են, որոնք որոշ տեսարաններ են պատկերում ֆիլմի նոր սերիաներից: Առաջին հոլովակում խոսվում է ապստամբների ճակատամարտի, թևավոր վիշապների թռիչքի և այլ մարտի տեսարանների մասին:

Երկրորդ հոլովակում Ստարկերը, Թիրիոն Լանիսթերը և Դեյեներիս Տարգարիենը պատրաստվում են եզրափակիչ մարտին:

Իսկ երրորդում Ջեյմ Լանիսթերը պայքարում է հանուն Վինթերֆելի, իսկ Ջոն Սնոուն փորձում է ելք գտնել պատերազմին վերջ դնելու համար:

HBO-ն նոր տեսանյութեր է հրապարակել «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանից