Մահացել է ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը
Վաթսունութ տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը, հայտնում է tass.ru կայքը՝ ՌԴ կինեմատոգրաֆիստների միության կինոդերասանների գիլդիայի մամուլի ծառայությանը հղումով:
«Մանրամասն տեղեկություն դեռևս չկա: Միայն գիտենք, որ նա շրջագայության մեջ էր: Նրա մոտ թրոմբ է պոկվել»,-նշել է աղբյուրը:
Ալեքսեյ Բուլդակովը ճանաչում է ձեռք բերել՝ նկարահանվելով «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմաշարում:










