Ֆրանսիայում 1,3 մլն դոլարով վաճառվել է Ռուբենսի՝ կորած համարվող էսքիզը
Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը մի քանի հարյուրամյակ կորած էր համարվում, 1,3 մլն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայում կայացած աճուրդում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, էսքիզը, որում պատկերված է սուրբ Մարգարիտան, որն սպանում է վիշապին, Ռուբենսը նկարել է 1620-ին:
Էսքիզը մոդել է հանդիսացել 39 կտավներից մեկի համար, որոնք պատվիրվել են Անտվերպենի եկեղեցու ինտերիերի համար:
Վաճառքի հանված էսքիզի մեկնարկային գինը կազմում էր 200 000 եվրո: Արդյունքում այն ձեռք է բերել բելգիացի գնորդը:










