Տաջիկստանում հայտնի երգչուհուն տուգանել են՝ ծննդյան տարեդարձին ընկերուհիներին հրավիրելու համար

17:45 • 03.04.19

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի դատարանը տուգանել է երկրում հայտնի երգչուհի Փիրուզա Խաֆիզովային՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքին ընկերուհիներին ու ծանոթներին հրավիրելու համար, գրում է msn.com-ը:

Կնոջը մեղավոր են ճանաչել Տաջիկստանի Հանրապետությունում ավանդույթների, տոնակատարությունների և ծեսերի կարգավորման մասին օրենքի խախտման համար: Տվյալ օրենքի համաձայն՝ քաղաքացիները ծննդյան տարեդարձները կարող են տոնել միայն ընտանեկան շրջանակում:

Այժմ երգչուհին ստիպված կլինի պետության օգտին ավելի քան 500 դոլարի չափով տուգանք մուծել:

Տաջիկստանում հայտնի երգչուհուն տուգանել են՝ ծննդյան տարեդարձին ընկերուհիներին հրավիրելու համար