Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին իր մարմնավորած հերոսի տեսքով փողոցում հոթ դոգ է վաճառել (տեսանյութ)

13:16 • 03.04.19

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին, որը «Լողափի անբանը» (The Beach Bum) կատակերգական ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին, «Ջիմի Քիմել լայվ» հայտնի հեռուստաշոուի շրջանակում վերադարձել է ֆիլմում Մունդոգի իր կերպարին:

Այս անգամ դերասանը որոշել է խաղ խաղալ պատահական անցորդների գլխին՝ փողոցում հոթ դոգի վաճառակետ բացելով:

Վաճառակետը բացվել է Հոլիվուդյան փառքի ճեմուղում: Անցորդներից ոչ բոլորն են ճանաչել դերասանին, սակայն եղել են նաև այնպիսի «գնորդներ», որոնց ՄքՔոնախին չի կարողացել շփոթեցնել, իսկ ավելի ուշ մեքենայով նրանց է մոտեցել Սնուփ Դոգը: Վերջինս նույնպես խաղացել է ֆիլմում:

«Լողափի անբանը» ֆիլմը պատմում է Մունդոգ անունով ապստամբ տղամարդու մասին, որը փորձում է բանաստեղծությունների գիրք գրել, սակայն անընդհատ անախորժությունների մեջ է հայտնվում՝ չկարողանալով ավարտին հասցնել սկսածը: Ֆիլմը վարձույթում է հայտնվել անցած շաբաթ:

 



 

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին իր մարմնավորած հերոսի տեսքով փողոցում հոթ դոգ է վաճառել (տեսանյութ)