ABBA-ն 37 տարվա դադարից հետո նոր երաժշտական ստեղծագործությամբ հանդես կգա

17:51 • 04.04.19

Հանրահայտ շվեդական ABBA քառյակը մտադիր է այս աշնանը նոր երաժշտական ստեղծագործությամբ հանդես գալ, հայտնում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ խումբն իր վերջին երգը ներկայացրել էր 1981թ.:

Երաժշտական նոր ստեղծագործությամբ հանդես գալու մասին հայտնել է Բյորն Ուլվեուսը՝ մանրամասնելով, որ երգը կներկայացվի կա՛մ սեպտեմբերին, կա՛մ հոկտեմբերին:

Հայտնի է, որ խմբի անդամներ Բյորն Ուլվեուսը, Անետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը, Բենի Անդերսոնն ավելի քան մեկ տարի առաջ հայտարարել էին վերամիավորվելու մասին:

ABBA-ն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, երբ 1974թ. հաղթել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում:

 

ABBA-ն 37 տարվա դադարից հետո նոր երաժշտական ստեղծագործությամբ հանդես կգա