Հայտնի է Գեորգի Դանելիայի մահվան պատճառը
ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան պատճառը եղել է սրտի կանգը, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով հանգուցյալի կնոջը՝ Գալինա Դանելիային:
«Գեորգի Նիկոլաևիչ Դանելիան հենց նոր է մահացել. պատճառը սրտի կանգն է: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար»,-ասել է կինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան:
Նա հոսպիտալացվել էր այս տարվա փետրվարի վերջին: Կինոռեժիսորը բժիշկներին էր դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:
Դանելիան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել:
Նշենք, որ անվանի կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները:










