Սելին Դիոնը տարեվերջին նոր ալբոմ կթողարկի

18:08 • 04.04.19

Հայտնի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ տարեվերջին նոր ալբոմ կթողարկի, ինչպես նաև կմեկնի վերջին տասը տարվա մեջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում առաջին շրջագայությանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 51-ամյա աստղը, որը վերջին տասը տարում հիմնականում համերգներ է կազմակերպել լասվեգասյան Caesars Palace-ում, երկրպագուներին ասել  է, որ կրկին ճանապարհ ընկնելու ցանկություն ունի:

«Այնքան երախտապարտ եմ բոլոր երկրպագուներիս, որոնք երկար տարիներ եկել են Լաս Վեգաս՝ իմ համերգներին ներկա լինելու համար: Իսկ այժմ ես նոր շոու ստեղծելու և այն Հյուսիսային Ամերիկա, ամբողջ աշխարհ տանելու հնարավորություն ունեմ»,-ասել է Դիոնը:

Աստղը հավելել է, որ շատ ոգևորված է նոր ալբոմի և շրջագայության լուրերով:

 

On the road again: Celine Dion, 51, revealed at The Theatre at Ace Hotel in Los Angeles Wednesday that she's embarking on her first North American tour in more than 10 years and planning on releasing a new album later on this year

Changes: Dion said of her upcoming trek, 'The thing I can say right now, we¿re still in the process of putting it together, is that it¿s not going to be the Las Vegas show'

Սելին Դիոնը տարեվերջին նոր ալբոմ կթողարկի