«Գահերի խաղ»-ի աստղերը` 8-րդ եթերաշրջանի նյույորքյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)
Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլ»-ում կայացել է ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի պրեմիերան, որին ներկա են գտնվել սերիալային աստղերը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սերիալի գլխավոր հերոսներից մեկին՝ Ջոն Սնոուին մարմնավորող Քիթ Հարինգթոնը միջոցառման կարմիր գորգին է հայտնվել կնոջ՝ 32-ամյա Ռոուզ Լեսլիի ուղեկցությամբ:
Հայտնի է, որ Լեսլին ևս նկարահանվել է սերիալում, սակայն նրա մարմնավորված հերոսուհին սպանվել էր դեռևս 4-րդ եթերաշրջանում:
Աղբյուրը հավելում է, որ «Գահերի խաղ»-ի հեռուստատեսային պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին՝ HBO հեռուստաալիքով:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք կարմիր գորգով անցած աստղերին.
Քիթ Հարինգթոն, Ռոուզ Լեսլի

Սոֆի Թըրներ Էմիլիա Քլարք Մեյսի Ուիլյամս




Քիթ Հարինգթոն, Ջեյսոն Մոմոա

Գվենդոլին Քրիստի


Նատալի Դորմեր


Ջեյսոն Մոմոա, Լիզա Բոնեթ, Փիթեր Դինքլեյջ



Հաֆտոր Յուլիուս Բյորնսոն












