Դանելիայի մարմինը կամփոփվի «Նովոդևիչյե» գերեզմանատանը՝ Գովորուխինի և Տաբակովի կողքին

15:37 • 05.04.19

ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի օրը: Նրա աճյունը կամփոփվի «Նովոդևիչյե» գերեզմանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Դանելիայի գերեզմանի հարևանությամբ ամփոփված են վերջերս կյանքից հեռացած արտիստներ Ստանիսլավ Գովորուխինի և Օլեգ Տաբակովի մարմինները:

Մինչ հուղարկավորությունը, Կինոյի տանը տեղի կունենա հայտնի կինոռեժիսորին վերջին հրաժեշտի արարողությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հայտնի կինոռեժիսորը մահացել է ապրիլի 4-ին, 88 տարեկանում:

Դանելիան հոսպիտալացվել էր այս տարվա փետրվարի վերջին: Կինոռեժիսորը բժիշկներին էր դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Դանելիան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել:

Դանելիայի մարմինը կամփոփվի «Նովոդևիչյե» գերեզմանատանը՝ Գովորուխինի և Տաբակովի կողքին