Օզի Օսբորնի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նրա համերգային շրջագայությունը հետաձգվել է

12:21 • 05.04.19

Բրիտանացի ռոք երաժիշտ և Black Sabbath խմբի համահիմնադիր Օզի Օսբորնը հետաձգել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում նախատեսված համերգային շրջագայությունը՝ թոքաբորբից հետո ի հայտ եկած հիվանդության սրման պատճառով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ լեգենդար երաժիշտի ինքնազգացողությունը վատացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը:

«Չեմ կարողանում հավատալ, որ ստիպված եմ հետաձգել համերգներիս մեծ մասը: Բառերով չեմ կարող փոխանցել, թե որքան եմ տխրել: Բարկացած եմ, չարացած ու ընկճված, քանի որ հենց այս պահին չեմ կարող մեկնել շրջագայության: Շնորհակալ եմ այն սիրո և աջակցության համար, որն ինձ տալիս են ընտանիքիս անդամները, ընկերներս ու երկրպագուները: Դա այն է, ինչն ինձ իսկապես օգնում է շարժվել առաջ: Պարզապես տեղյակ եղեք, որ յուրաքանչյուր օր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Լիովին կապաքինվեմ: Կկարողանամ ավարտին հասցնել շրջագայությունս: Ես կվերադառնամ»,- երկրպագուներին կոչով դիմել է Օսբորնը:

2019 թ. նախատեսված համերգային շրջագայությունը կկայանա 2020 թ.: Տոմսեր ձեռք բերած երկրպագուները դրանք կարող են օգտագործել հաջորդ տարի:

Ավելի վաղ լեգենդար երաժիշտը չեղարկել էր Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում նախատեսված համերգային շրջագայությունը:

Օզի Օսբորնի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նրա համերգային շրջագայությունը հետաձգվել է