Հայտնի է դարձել դիջեյ Avicii-ի հետմահու ալբոմի թողարկման ամսաթիվը

17:46 • 07.04.19

Հայտնի է դարձել, որ շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգի, որն առավել հայտնի է Avicii (Ավիչի) անունով, նոր ալբոմի թողարկումը նախատեսված է այս տարվա հունիսի 6-ին:

Ինչպես փախանցում է The Local-ը, անցյալ տարվա ապրիլին ինքնասպանություն գործած հանրահայտ դիջեյի գործակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ դուրս կգա Avicii-ի նոր սինգլը, որը կներկայանա SOS խորագրով: Սինգլն ու ալբոմը լինելու են առաջին գործը, որը ներկայացվելու է երաժշտի մահից հետո: Այդ սկավառակի վրա նա աշխատել է մահվան նախօրեին:

 «Նա շատ թե քիչ ավարտուն երգերի հավաքածու է թողել, ինչպես նաև նշագրումներ և հաղորդագրություննոր այն մասին, թե ինչպես պետք է հնչի երաժշտությունը» - նշել է գործակալը: Նրա խոսքով՝ ալբոմում տեղ գտած երգերի մեծամասնությունը 75-80 տոկոսով ավարտին է մոտեցրել հենց Avicii-ն:

 Avicii-ի առաջին Levels հիթը թողարկվել է 2011-ին՝ նրան դարձնելով միջազգային ճանաչում ունեցող աստղ: Շվեդ երաժիշտը դարձավ աշխարհի ամենահաջողակ դիջեյներից մեկը՝ գլխավորելով էլեկտրոնային երաժշտության միջազգային վարկանիշը: Թիմը կյանքից հեռացել է 2018-ի ապրիլի 20-ին՝ 28 տարեկան հասակում:

Հայտնի է դարձել դիջեյ Avicii-ի հետմահու ալբոմի թողարկման ամսաթիվը