«Մեր պատասխանը Հոլիվուդին». հայ քույր ու եղբայրը ռուսական Առաջին ալիքով ներկայացրել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի օսկարյան ելույթի տպավորիչ տարբերակը (տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Բոլորից լավը» («Лучше всех!») հաղորդաշարի հերթական թողարկմանը հյուրընկալվել է Սոչիի 9-ամյա բնակիչ Բորիս Ադամյանը, որը ցուցադրել է իր երաժշտական տաղանդը: Սկզբում տղան միայնակ է ելույթ ունեցել՝ կատարելով «Նեզաբուդկա» երգը:
Այնուհետև փոքրիկ Բորիսին է միացել ավագ քույրը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» հեղինակավոր երաժշտական մրցույթներին մասնակցած 15-ամյա Անահիտ Ադամյանը: Նշենք, որ նրանք հայտնի հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռներն են:
Քույր և եղբայր կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի Shallow հիթը՝ ներկայացնելով օսկարյան հայտնի կատարման իրենց տարբերակը:
«Ահա մեր պատասխանը Հոլիվուդին: Հրաշալի քույր-եղբայր»,-ելույթից տպավորված ասել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը՝ ներկաների բարձր ծափահարությունների ներքո:
Նա նշել է, որ հրաշալի երգելու համար շքանշանով է պարգևատրվում նաև Անահիտը:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 20-րդ րոպեից.










