Ջեյ Լոն հայտարարել է հերթական կրակոտ տեսահոլովակի թողարկման մասին (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նոր տեսահոլովակից հատված է հրապարակել, որը կարճ ժամանակահատվածում շատ դիտումներ է ունեցել: Երգը կոչվում է Medicine Tonight: Այս մասին երգչուհին գրել է Ինստագրամի իր էջում:
Տեսահոլովակում Ջեյ Լոն ներկայանում է երկու կերպարով: Կադրերից մի քանիսում նա սև երկար զգեստով է, որն ամբողջովին ծածկված է խաչի տեսք ունեցող թափանցիկ քարերով: Զգեստը երկու կողմից կտրատված է և բարձրանում է մինչև ազդրերի վերին հատվածը՝ հագուստը բաժանելով երկու մասի: Այս կերպարում երգչուհին կատարում է անկաշկանդ պարային շարժումներ:
Հաջորդ կադրերում Լոպեսը փքված սպիտակ զգեստով է, էլեգանտ ճերմակ ձեռնոցներով և բարձր սանրվածքով:
Հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում, և կես օրվա ընթացքում այն դիտել են ավելի քան 2,2 մլն անգամ:










