Ամերիկացի երգչի համերգը տևել է 28 վայրկյան
Ամերիկացի երաժիշտ Ռոբերտ Սիլվեսթր Քելին, որը հայտնի է Ար Քելի կեղծանունով, կարիերայի ընթացքում ամենակարճ համերգն է տվել: Երգիչը գիշերային ակումբի բեմահարթակում ելույթ է ունեցել ընդամենը 28 վայրկյան: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Սա Ար Քելիի առաջին համերգն էր սեռական բռնության մեղադրանքներից հետո: Ելույթից առաջ նա ԶԼՄ-ներին կոչ է արել «հանգստություն» պահպանել, ապա կատարել է իր երգերից մեկից մի փոքր հատված ու ավարտել ելույթը: Մոտ երեսուն րոպե էլ երգիչը տրամադրել է երկրպագուների հետ լուսանկարվելուն և շփմանը:
Հիշեցնենք, որ Ար Քելիին առաջին անգամ բռնության և ոտնձգությունների համար մեղադրել էին 2018 թ. մայիսին, սակայն այդ ժամանակ արտիստը չէր ձերբակալվել: 2019 թ. փետրվարին «Գրեմմի» մրցանակակրին մեղադրել են անչափահասների բռնաբարության համար: Այժմ նա գրավի դիմաց ազատության մեջ է:










