«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերայի տոմսերի գինն eBay-ում հասել է մինչև 15 000 դոլարի

16:49 • 09.04.19

Հոլիվուդյան «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers: Endgame) ֆիլմը, որի պրեմիերան կայանալու է ապրիլի 26-ին, 2019թ. ամենասպասված կինոնկարներից է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, դրա շուրջ երկրպագուների ոգևորությունն այն աստիճանի է հասել, որ պրեմիերայի տոմսերն աճուրդի են հանվել eBay կայքում՝ հասնելով 2500-15 000 դոլարի:

Աղբյուրը մանրամասնում է, որ կայքերում տոմսերի նախնական վաճառքի մեկնարկից հետո երկրպագուներն անմիջապես «գրոհել» են ու գրեթե անմիջապես գնել բոլոր տոմսերը:

Ըստ Fandango կայքի՝ «Վրիժառուները. Վերջնախաղ»-ն ընդամենը վեց ժամում տոմսերի նախնական վաճառքի քանակով ռեկորդ է սահմանել: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմին:

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսոները: Այն Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին: 

 

«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերայի տոմսերի գինն eBay-ում հասել է մինչև 15 000 դոլարի