Էմիլիա Քլարքն առաջին անգամ հրապարակել է գլխուղեղի վիրահատությունից հետո արված լուսանկարները

15:42 • 09.04.19

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեներիս Թարգարիենի կերպարը մարմնավորած դերասանուհի Էմիլիա Քլարքն առաջին անգամ հրապարակել է գլխուղեղի վիրահատությունից հետո արված լուսանկարները, հաղորդում է CBS Sunday Morning-ը:

Երեսուներկուամյա դերասանուհին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ժամանակ էլ ցույց է տվել հիվանդանոցում արված լուսանկարները:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումներից հետո՝ 24 տարեկանում, Քլարքը գլխուղեղի կաթված է ստացել, որից հետո 2011 և 2013 թվականներին գլխուղեղի վիրահատություն է տարել:

Դերասանուհին խոստովանել է, որ առաջին վիրահատական միջամտությունից հետո իր վիճակը ծանր է եղել, իսկ երկրորդից հետո վատթարացել է, սակայն նկարահանումների հրապարակ վերադառնալուց հետո այևս մահվան մասին մտածելու ժամանակ չի ունեցել:





Էմիլիա Քլարքն առաջին անգամ հրապարակել է գլխուղեղի վիրահատությունից հետո արված լուսանկարները