Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Գեորգի Դանելիային (լուսանկարներ)

14:00 • 09.04.19

Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանն ընթանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հրաժեշտի արարողությունը:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Դանելիան մահացել է ապրիլի 4-ին՝ տևական հիվանդության հետևանքով:

Հայտնի է, որ ռեժիսորին կհուղարկավորեն «Նովոդևիչյե» գերեզմանատանը: Դանելիայի գերեզմանի հարևանությամբ ամփոփված են վերջերս կյանքից հեռացած արտիստներ Ստանիսլավ Գովորուխինի և Օլեգ Տաբակովի մարմինները:

Դանելիան հոսպիտալացվել էր այս տարվա փետրվարի վերջին: Կինոռեժիսորը բժիշկներին էր դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Դանելիան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել:

Դանելիային մեծ համբավ են բերել հատկապես «Քայլում եմ Մոսկվայով», «Աշնանային մարաթոն», «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը:

 

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Գեորգի Դանելիային (լուսանկարներ)