2,5 օրում՝ ավելի քան 100 մլն դիտում. հարավկորեական խումբը YouTube-ում դիտելիության նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:16 • 09.04.19

Հարավկորեական Blackpink երաժշտական խմբի նոր տեսահոլովակը YouTube-ում կարճ ժամանակահատվածում 100 մլն դիտում հավաքելու ռեկորդ է սահմանել, հայտնում է Daily Mail-ը:

Խմբի մենեջերական ընկերությունը՝ YG Entertainment-ը, մանրամասնել է, որ Kill This Love երգի տեսահոլովակը յութուբյան պրեմիերայից 2 օր, 14 ժամ անց գերազանցել է 100 մլն դիտման շեմը, ինչը բացարձակ ռեկորդ է:

Նշվում է, որ ուրբաթ ներկայացված տեսահոլովակն առաջին 4 ժամ 13 րոպեում ավելի քան 10 մլն դիտում է ունեցել:

 

2,5 օրում՝ ավելի քան 100 մլն դիտում. հարավկորեական խումբը YouTube-ում դիտելիության նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)