Վեստերոսի միլիոնատերերը. որքա՞ն են վաստակում «Գահերի խաղը» սերիալի դերասանները

22:26 • 10.04.19

Ապրիլի 14-ին մեկնարկում է «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի ութերորդ՝ եզրափակիչ եթերաշրջանը: Ութ տարվա ընթացքում հեռուստանախագիծն ավելի ու ավելի լայն լսարան է ձեռք բերել, իսկ դրա մասնակիցներն ավելի ու ավելի են վաստակում: Այս մասին գրելով՝ Life.ru-ն ներկայացնում է, թե որքան աշխատավարձ են ստանում սերիալի գլխավոր հերոսները:

Քիթ Հարինգթոն (Ջոն Սնոու)

Քիթ Հարինգթոնը սերիալի հիմնական կերպարներից մեկն է կերտում: Մինչ «Գահերի խաղում» հայտնվելը նա այնքան էլ մեծ ճանաչում չուներ և սկզբում մեծ եթերային ժամանակ չէր ստանում, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 2014-ին ֆիլմը հանրահայտ դարձավ: Այդ ժամանակ նրան հաջողվել էր պայմանավորվել, որ իր աշխատավարձը մեկ սերիայի համար կազմի 300 000 դոլար: Վեցերորդ եթերաշրջանից հետո նա սկսել է 500 000 դոլար ստանալ մեկ սերիայում նկարահանվելու համար: Սերիալի գոյության ողջ ընթացքում նա 12.5 մլն դոլար է աշխատել:

Լինա Հիդի (Սերսեյա Լանիսթեր)

Լինան նույնպես համարվում է սերիալի հիմնական դերասաններից մեկը: «300 սպարտացիների» և «Տերմինատորի» հերոսուհին սկզբում 300 000 դոլար է ստացել մեկ սերիայի համար, սակայն ժամանակի հետ նրան հաջողվել է հասնել աշխատավարձի վերանայմանը: Այժմ նրան նույնպես վճարում են 500 000 դոլար: Նկարահանման ողջ ընթացքում նա 20 մլն դոլար է վաստակել:

Փիթեր Դինքլեյջ (Թիրիոն Լանիսթեր)



Սերիալի, թերևս, ամենավառ կերպարը նույնպես ստանում է 500 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, նրա վաստակը սերիալի պատմության ընթացքում կազմել է 12.5 մլն դոլար:

Էմիլիա Կլարկ (Դեյեներիս Թարգարիեն)

Միայն այս սերիալի շնորհիվ Էմիլիան 12.5 մլն դոլար է աշխատել: Այժմ նա նույնպես 500 հազար դոլար է ստանում մեկ սերիայի համար: Բացի այդ, նա հնարավորություն է ստացել նկարահանվել գովազդներում և այլ ֆիլմերում:

Մեյսի Ուիլյամս (Արյա Ստարկ)

Հայտնի է, որ Մեյսին մեկ սերիայում նկարահանվելու համար 150 000 դոլար է ստանում:

Սոֆի Թյորներ (Սանսա Ստարկ)

Սոֆիի աշխատավարձի մասին քիչ բան է հայտնի: Նա դասվում է նույն կարգի դերասանների շարքին, ինչ և Մեյսին, այսինքն՝ «երկրորդ պլանի»:

Նիկոլայ Կոսթեր-Վալդաու (Ջեյմի Լանիսթեր)

Նիկոլայը նույնպես բանակցություններ է վարել HBO հեռուստաընկերության հետ պայմանագրի պայմանների վերաբերյալ: Իր համառության շնորհիվ դերասանը միլիոնատեր է դարձել: Նրա կարողությունը կազմում է 16 մլն դոլար:

Վեստերոսի միլիոնատերերը. որքա՞ն են վաստակում «Գահերի խաղը» սերիալի դերասանները