Ստալոնեն հայտնել է «Ռեմբո-5»-ի թողարկման ամսաթիվը և հայտարարել, որ երկրպագուներին անակնկալ է սպասվում (տեսանյութ)

16:48 • 10.04.19

Ջոն Ռեմբոյի երկրպագուներին ֆիլմի հինգերորդ մասի ավարտին անակնկալ է սպասվում: Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտարարել է հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն, որը «Ռեմբո» ֆիլմի գլխավոր դերակատարն է: 

Դերասանը նշել է, որ ֆիլմի մոնտաժի ժամանակ «մի բան կարող է այնպես չընթանալ»: Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ այն ամենը, ինչ նկարահանումների ժամանակ հեղինակներին իդեալական է թվում, այդպես է նաև մոնտաժի ժամանակ:

Ըստ նրա՝ երկրպագուներին ֆիլմի ավարտը կզարմացնի:

Հաղորդվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին:

«Ռեմբո-5. Վերջին արյունը» ֆիլմը կդառնա կինոպատման վերջին մասը, որը վերջինը կլինի նաև Ստալոնեի համար:

 

 

 
 
 
View this post on Instagram

Coming your way… Also a redo of my outfit from Rocky 4 #rambo 5 @slystalloneshop

A post shared by Sly Stallone (@officialslystallone) on

Ստալոնեն հայտնել է «Ռեմբո-5»-ի թողարկման ամսաթիվը և հայտարարել, որ երկրպագուներին անակնկալ է սպասվում (տեսանյութ)