Հունաստանն ու Թուրքիան նավաբեկությունների տարածքներում ստորջրյա թանգարաններ կբացեն

16:10 • 12.04.19

Հունաստանը և Թուրքիան մտադիր են ջրասուզորդ զբոսաշրջիկների համար ստորջրյա ծովային թանգարաններ բացել և Միջերկրական ծովի արևելյան մասում զբոսաշրջային արշավներ կազմակերպել, հաղորդում է atorus.ru-ը:

Հունական թանգարանը կկառուցվի V դարում տեղի ունեցած նավաբեկության վայրում՝ Էգեյան ծովում գտնվող Ալոնիսոս կղզու մոտակայքում, իսկ խորտակված նավը տեսարժան վայրի կվերածվի, որը հնարավոր կլինի դիտել զբոսավարի ուղեկցությամբ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի Անթալիա քաղաքում հայտնել են իրենից մեծ արժեք ներկայացնող, մոտ 3600 տարի առաջ խորտակված նավի հայտնաբերման մասին:

Այս ամռանը Քեմեր քաղաքի ստորջրյա հետազոտությունների կենտրոնը կզբաղվի նավի մնացորդների ուսումնասիրությամբ, որից հետո գտածոն կբարձրացվի ծովի հատակից և տեղի թանգարան կտեղափոխվի, իսկ զբոսաշրջիկները հատուկ զբոսավարների ուղեկցությամբ հնարավորություն կստանան նավաբեկության վայր սուզվելու:

Անթալիայի իշխանությունները հայտարարել են, որ պատմական գտածոյի հայտնաբերումից հետո Կեմերում միջերկրածովյան հնագիտական թանգարան կառուցելու ծրագիր է մեկնարկել, որը կիրականացվի 2 տարվա ընթացքում:

 

Հունաստանն ու Թուրքիան նավաբեկությունների տարածքներում ստորջրյա թանգարաններ կբացեն