Հռոմում վերականգնել են Սուրբ սանդուղքը, որով, ըստ լեգենդի, բարձրացել է Հիսուս Քրիստոսը

05:21 • 12.04.19

Սուրբ սանդուղքը, որով, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսը Երուսաղեմում բարձրացել է Պոնտացի Պիղատոսի ատյան, Հռոմում ներկայացվել է առանց պաշտպանիչ ծածկի, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` վերջին երեք հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ քրիստոնեական մասունքի փայտյա ծածկը, որը տեղադրվել էր 1723 թվականին` Հռոմի Պապի հրամանով, հանվել է:  

Սուրբ սանդուղքի բացումը տեղի ունեցել վերականգնումից հետո, որը տևել է ավելի քան մեկ տարի:  

Նշվում է, որ մասունքը տեղափոխվել է Հռոմ 326 թվականին` Պիղատոսի պալատից:

Հռոմում վերականգնել են Սուրբ սանդուղքը, որով, ըստ լեգենդի, բարձրացել է Հիսուս Քրիստոսը