Լա Մանշ նեղուցի Գերնսի բրիտանական կղզում վերաբացվել է Վիկտոր Հյուգոյի տուն-թանգարանը (լուսանկարներ)

14:58 • 13.04.19


Լա Մանշի նեղուցում Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ գտնվող Գերնսի կղզում 1.5 տարի տևած վերանորոգումներից հետո վերաբացվել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի տուն-թանգարանը, որտեղ հեղինակը գրել է իր հայտնի «Թշվառները» վեպը։

Ինչպես հաղորդում է Lonely Planet հարթակը, այցելուները հնարավորություն կունենան այցելելու Հոթվիլ Հաուս առանձնատունը, որտեղ գրողը 15 տարվա ընթացքում սկսել և ավարտին է հասցրել իր վեպը։ Առանձնատունն ու դրա ներքին ձևավորումը նախագծվել են անձամբ Հյուգոյի կողմից։

Հաղորդվում է, որ տան վերանորոգումը 4 մլն եվրո է արժեցել, աշխատանքներին ներգրավված է եղել 200 մարդ։

Տուն-թանգարանի այցելուներն այժմ հնարավորություն կստանան տեսնելու նաև այն սենյակը, որտեղ ստեղծվել են գրողի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Մարդը, որ ծիծաղում էր», «Դարերի լեգենդը» և «Թշվառներ» ծավալուն վեպը։

Մինչև վերանորոգման աշխատանքները թանգարանն արդեն 20 հազար այցելու է ունեցել։ Մուտքի տոմսի արժեքը մոտ 13 դոլար է, սակայն թանգարան այցելել կարելի է միայն էսքկուրսավարի ուղեկցությամբ՝ նախապես ամրագրելով այցը։

Լա Մանշ նեղուցի Գերնսի բրիտանական կղզում վերաբացվել է Վիկտոր Հյուգոյի տուն-թանգարանը (լուսանկարներ)