ՌԴ բնակիչները հայտնել են, թե Ալլա Պուգաչովայի որ երգն է ամենահայտնին (տեսանյութ)
Ռուսաստանի բնակիչները հայտնել են, թե ռուսական շոու բիզնեսի գերաստղ Ալլա Պուգաչովայի որ երգն է ամենահայտնին: Ըստ նրանց՝ դա «Миллионы алых роз» («Միլիոնավոր ալ վարդեր») երգն է, հայտնում է ria.ru-ն՝ Research@mail.ru հետազոտական հարթակի հարցման արդյունքներին հղումով, որը հարցումն անցկացրել է երգչուհու ծննդյան 70-ամյակի առիթով:
Երկրորդ ամենահայտնի երգը «Позови меня с собой»-ն է՝ «Կանչիր ինձ քեզ հետ»: Այնուհետև ցանկում ներառվել են «Этот мир придуман не нами»՝ «Այս աշխարհը մենք չենք հորինել», «Любовь, похожая на сон»՝ «Սեր, որ նման է երազի» և «Айсберг»՝ «Այսբերգ» երգերը:
Նաև նշվել են «Не отрекаются любя»՝ «Չեն բաժանվում սիրելով», «Арлекино»՝ «Առլեկինո» և «А знаешь, все еще будет»՝ «Իսկ գիտես, ամեն ինչ դեռ կլինի»:
Հարցմանը մասնակցել է 12 տարեկանից բարձր 2400 ռուսաստանցի:
Նշենք, որ ապրիլի 15-ին Պրիմադոննան նշում է ծննդյան 70-ամյակը:










