Իսրայելը խոստացել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենավառ շոուն կազմակերպել

23:16 • 15.04.19

Իսրայելի հանրային հեռարձակման «Կան» կորպորացիան, որը պատասխանատու է Թել Ավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի կազմակերպման համար, հայտարարել է, որ հանդիսատեսն ականատես կլինի մրցույթի պատմության մեջ ամենավառ շոուին, գրում է esckaz.com-ը:

«Իսրայելական թիմն ամենափորձառուն է թե՛ արտադրության, թե՛ ստեղծարարության առումով: Մենք ցանկանում ենք ժամանակակից Իսրայելը լավագույնս ներկայացնել և մրցույթի 64 տարվա պատմության մեջ ամենավառ շոուն կազմակերպել»,- ասել է մրցույթի այս տարվա գործադիր պրոդյուսեր Զավթի Դավիդովիչը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն կանցկացվեն մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին, ընդ որում ակնկալվում է, որ եզրափակիչ փուլի հեռարձակմանը 200 մլն հեռուստադիտող կհետևի:

«Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ փուլի համար հատուկ ծրագիր է մշակվել, որի հեղինակը մրցույթում առաջին անգամ Իսրայելը ներկայացրած Յարդենա Արազին է: Վերջինս «Եվրատեսիլ»-ում երկիրը ներկայացրել է 1976թ.-ին, իսկ 1979թ.-ին Երուսաղեմում կաայցած երգի մրցույթի հաղորդավարներից է եղել:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուկը Walking Out երգով:

Իսրայելը խոստացել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենավառ շոուն կազմակերպել