Սիդնեյում հայ ցուցարարները կառավարությունից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը

18:38 • 29.04.19

Ավստրալական Սիդնեյ քաղաքում շուրջ 1000 ցուցարարներ ապրիլի 28-ին մասնակցել են ամենամյա ավանդական բողոքի երթին՝ պահանջելով երկրի կառավարությունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, ցուցարարներն իրենց բողոքն ուղղել են վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը թեև նախկինում զանգվածային կոտորածներն անվանել է ցեղասպանություն, այժմ խուսափում է եզրույթի կիրառումից:

Անցյալ շաբաթ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մորիսոնն ընդգծել է, որ «Ցեղասպանություն» բառը չի օգտագործում, քանի որ ներկայացնում է երկրի դիրքորոշումը, իսկ նախկինում այդ մասին խոսում էր որպես անհատ անձ: