Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին

17:22 • 29.04.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի

տեղեկատվության գլխավոր վարչությունը, քննարկվել են Արցախում մի շարք ներդրումային ծրագրերի առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: