IDBank-ը վերաբացել է Էջմիածնի մասնաճյուղը (տեսանյութ)

17:40 • 29.04.19

IDBank-ը շարունակում է ընդլայնել նորարար՝ դիզայներական և տեխնոլոգիական լուծումներով հագեցած մասնաճյուղերի աշխարհագրությունը: Այս անգամ Բանկն իր Էջմիածնի մասնաճյուղն է վերաբացել:

Մասնաճյուղը մատուցելու է IDBank-ի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում՝ բանկային հաշիվների սպասարկում, տեղական և միջազգային վճարային քարտերի, բիզնես և սպառողական վարկերի տրամադրում, ժամկետային ավանդների ընդունում և այլն:

Էջմիածնի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 համակարգը, որով հնարավոր է իրականացնել 200-ից ավելի գործարք՝ շաբաթական 7 օր, օրական 24 ժամ:

Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր: Նրանց շարքում էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, Բանկի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը, Խորհրդի և Վարչության անդամներ, գործարարներ և հաճախորդներ: Մասնաճյուղի բացման կապակցությամբ մասնաճյուղի կառավարիչ Ցոլակ Մալխասյանը, շնորհավորելով ցանցի հավատարիմ հաճախորդին՝ բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Անուշիկ Գրիգորյանին, նրան շնորհեց «Բանկի ընկեր» կոչումը:

Սա IDBank-ի թվով 13-րդ մասնաճյուղն է: Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի պնդմամբ՝ IDBank-ն այս տարի պատրաստվում է բացել կամ վերաբացել ևս 2 մասնաճյուղ:

«Էջմիածնի մասնաճյուղն առաջարկում է նոր որակի սպասարկում՝ նորարար, առավել հարմարավետ պայմաններում: Այն հնարավորություն է տալիս օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից՝ առավել հարմար եղանակով և գործարքներ կատարել առանց Բանկ հաճախելու: Մենք չենք պատրաստվում դրանով սահմանափակվել և շուտով մեր ծառայությունները կմատուցվեն նաև ՀՀ-ի այլ քաղաքներում»,- ասաց նա:

Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի 16-ում  գտնվող IDBank-ը աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ: