Լոնդոնում շուրջ 200 գեորգիևյան ժապավեն են բաժանել
Մեծ Բրիտանիայի Ռուսախոսների կամավորական բյուրոյի և Ռուսախոսների համայնքի պալատի անդամները մայրաքաղաք Լոնդոնում Հայրենական պատերազմում հաղթանակի խորհրդանիշ դարձած շուրջ 200 գեորգիևյան ժապավեն են բաժանել: Այս մասին РИА Новости գործակալությանը պատմել է Ռուսախոսների կամավորական բյուրոյի տնօրեն Եկատերինա Չերնյաևան:
«Ակցիան շատ հաջող անցավ, 200 ժապավեն բաժանեցինք: Մենք պատմեցինք մադկանց ժապավենի խորհրդի մասին, Երկրորդ աշխարհամարտի մասին՝ այդ թվում երիտասարդներին, որոնք այնքան էլ շատ բան չգիտեն այդ պատերազմի և հաղթանակում ԽՍՀՄ-ի դերի մասին»,- ասել է Չերնյաևան:
Նրա խոսքով՝ լոնդոնցիները և քաղաքի կենտրոնում զբոսնող զբոսաշրջիկները հետաքրքրվել են ակցիայով և հաճույքով վերցրել ժապավենները:
Չերնյաևան պատմել է նաև, որ բյուրոն երրորդ անգամ է նմանատիպ ակցիա իրականացնում, և այդ սովորությունն ապագայում նույնպես կպահպանվի:










