Մերձմոսկվայում գործող «Իսլամական պետության» ցանց է բացահայտվել
Մերձմոսկվայում բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ 7 անձից բաղկացած հանցախմբի գործունեությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամլո ծառայությանը, նախնական տվյալներով՝ ցանցը գոյություն է ունեցել 2016 թվականից: «Մասնակիցները քարոզչական աշխատանք են իրականացրել նոր կողմնակիցների ներգրավման ուղղությամբ, ադ թվում և կոչ անելով հարձակումներ իրականացնել իրավապահ մարմինների դեմ», -ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են Անվտանգության դաշնային ծառայությունից, ցանցը ղեկավարել են արտասահմանցի գործիչները:
Կազմակերպության գործունեությանը ներգրավված են եղել ռուսներ, Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների ներկայացուցիչներ
Ահաբեկիչներից զենք և զինամթերք են առգրավել, ինչպես նաև կապի միջոցներ, տեղեկության էլեկտրոնային կրիչներ, ծայրահեղական գրականություն:










