Թուրքական ֆուտբոլային թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել խաղից վերադառնալիս. մահացել է Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը

19:07 • 29.04.19

Թուրքական «Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը կողաշրջվել է Քայսերիից վերադառնալիս, ուր ֆուտբոլիստները մեկնել էին արտագնա հանդիպման երկրի առաջնության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը դուրս է թռել ճանապարհից: Վթարի հետևանքով ակումբի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ է ստացել: Լուրջ վնասվածքներ ստացած չեխ խուտբոլիստ Յոսեֆ Շուրալին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Նախնական տվյլաներով՝ ավտոբուսի երկու վարորդներն էլ քնել են, ինչը հանգեցրել է վթարի:

Շուրալը «Ալանյասպոր» էր տեղափոխվել 4 ամիս առաջ: Այս ընթացքում նա 11 խաղ է անցկացրել, այդ թվում և վերջինը, որից վերադառնում էր թիմը:

Զոհված ֆուտբոլիստը 2013 թվականից Չեխիայի հավաքականի խաղացող էր և հավաքականի կազմում 20 հանդիպում էր անցկացրել: