Գևորգ Գորգիսյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին խաչքար տեղադրելու խնդրանքով

18:17 • 03.05.19

ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ Ծիծեռանակաբերդում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող տեղադրելու խնդրանքով:

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ընդառաջելով Մարաղայի կոտորածների արդյունքում զոհված մեր հայրենակիցների հարազատների խնդրանքին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, տեղադրել նաև Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող»,-գրել է նա։