Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կա տուժած. Shamshyan.com

20:14 • 03.05.19

Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Honda մակնիշի 35 DT 216 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Երևանի ներկայացուցիչները, քանի որ վթարի հետևանքով վնասվել է էլեկտրասյունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: