Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Երևանի գինու օրերին» (տեսանյութ)

22:26 • 03.05.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրերին»: Իր ուղիղ եթերի ժամանակ նա նշեց, որ այս փառատոնը դառնում է մեր երկրի կարևոր բրենդներից մեկը և կոչ արեց բոլորին գնալ ու մասնակցել:

Նշենք, որ «Երևանի գինու օրերը» միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։ Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է։ Միջոցառման մուտքն անվճար է։

Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով, կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ: