Վրաստանում 85-ամյա թոշակառուն 4 հոգու է սպանել, այդ թվում՝ ընտանիքի անդամներին
Վրաստանում 85-ամյա տղամարդն այսօր առավոտյան 4 մարդու է սպանել, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը՝ Rustavi2 հեռուստաալիքին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել Կախեթի շրջանի Կանդաուր գյուղում: Տարեց տղամարդը կրակել է իր որդու, հարսի և երկու հարևանի վրա՝ սպանելով նրանց: Հաղորդվում է, որ վիրավոր է նաև տղամարդու կինը:
Տեղի բնակիչները հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա: Թոշակառուն ձերբակալվել է դեպքի վայրում:










