Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Lexus-ն ու Infiniti-ն
Մայիսի 3-ին, ժամը 21:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1986թ.) և «Infiniti» (վարորդ՝ Հ.Պ., ծնված 1998թ.) մակնիշների ավտոմեքենաները: Դեպքի վայրում տուժածներ չեն եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lexus» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:










