Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

22:26 • 04.05.19

Վենեսուելայում 7 մարդու տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է Միրանդա նահանգի Էլ-Ատիլյո քաղաքի քաղաքապետ Էլիաս Սայեն:

«Բանակային ուղղաթիռն ընկել է առավոտյան Օրիպիտո կանաչ գոտում, ավելի հստակ՝ Էլ-Վոլկանեում: Ուղղաթիռում 7 ուղևոր է եղել: Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի մեր թիմն աջակցում է որոնողական աշխատանքներին», - իր թվիթերյան էջում գրել է Սայեն:

Կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին դեռևս տեղեկություն չկա: Նախնական տվյալներով՝ խոսքը կարող է Bell 412 ուղղաթիռի մասին լինել: