Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 20 չվերթ

10:35 • 04.05.19

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 20 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է gazeta.ru-ն: 

Երևանյան ժամանակով ժամը 09.15-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 2 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 9-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 2 չվերթ:

Չվերթների հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն, գրում է լրատվամիջոցը: