Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և աղբատար բեռնատարը shamshyan.com

17:29 • 04.05.19

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ռուբինյանց և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և աղբատար ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: