Թաիլանդում թագավորական համաներման շնորհիվ ազատ կարձակվի մինչև 50 000 կալանավոր
Թաիլանդի միապետ Մահա Վատչիրալոնգկոնի (Ռամա Х) պաշտոնական թագադրման կապակցությամբ երկրում համաներում կանցկացվի, ինչի արդյունքում ազատ կարձակվի 40 000-50 000 կալանավոր, հայտնում է tass.ru-ն:
Թաիլանդում գործում է 143 բանտ, որոնց ղեկավարներն ազատազրկվածներին արդեն հայտնել են, որ նրանցից շատերը կլքեն իրենց բանտախցերը: Մինչդեռ մյուս կալանավորների դեպքում կկրճատվի նրանց ազատազրկման չափը:
Նշենք, որ Ռամա Х-ը գահը ժառանգել է 2016 թվականին, երբ մահացել է նրա հայրը՝ Պհումիպոն Ադուլյադեթը, որը թագավորում էր 1946 թ.-ի հունիսի 9-ից։










