Չինաստանում ուղևորը փորձել է ինքնաթիռից իջնել՝ բացելով վթարային դուռը

23:50 • 04.05.19

Չինաստանի Շանդուն նահանգում տարեց ուղևորը ձերբակալվել է օդանավի անվտանգությունը վտանգելու համար: Վերջինս բացել էր վթարային ելքի դուռը, երբ ինքնաթիռը նոր-նոր վայրէջք էր կատարել թռիչքուղում:

Ինչպես գրում է CNN-ը, տղամարդը, ցանկանալով խուսափել ուղևորների հերթից, բացել է վթարային դուռը, որն իր նստատեղի մոտ է եղել:

 65-ամյա ուղևորը, որի ազգանունը նշվում է Սոնգ, ասել է, որ առաջին անգամ է թռչում և տեղյակ չի եղել անվտանգության կանոնների մասին, թեև դրանք հստակորեն շարադրված են վթարային դռան վրա:

Ինքնաթիռից դուրս գալու փորձը չի հաջողվել, երբ տղամարդը նկատել է, որ ոչ մի աստիճանահարթակ չկա իր բացած դռնից իջնելու համար: