Իլինոիսում պայթյուն է տեղի ունեցել
Միացյալ Նահանգների Իլինոիս նահանգի Ուոկիգան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, այդ մասին Twitter-ում հայտնել է Լեյք շրջանի շերիֆի գրասենյակը:
«Տեղի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը հետաքննում են Սանսեթ ավենյու և Նորթվեսթերն ավենյու շրջանում պայթյունը: Հեռու մնացե՛ք այդ շրջանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տուժածների մասին չի հաղորդվում:
Տեղական հեռուստաալիքները հայտնում են, որ պայթյունը կարող է տեխնոգեն ծագում ունենալ:










