Գազայի ուղղությամբ Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով հղի կին և երեխա է զոհվել
Իսրայելական օդուժի՝ Գազայի հատվածի ուղղությամբ իրականացրած ավիահարվածների հետևանքով հղի կին և երեխա է մահացել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով պաղեստինյան աղբյուրին, այս մասին տեղեկացրել է Գազային առողջապահության նախարարութունը:
Գերատեսչության տվյալներով՝ Գազայի հարավային շրջաններում իրականացված հարձակման զոհ են դարձել 37-ամյա հղի պաղեստինուհին և նրա մեկամյա դուստրը: Նախորդ օրը ավիահարվածի հետևանքով դեռահաս էր զոհվել: Եվս մի քանի մարդ վիրավորվել է:
Իսրայելցի զինվորականները, ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների, շաբաթ 120 զինվորական կառույց են խոցել: Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ շուրջ 200 հրթիռ և ական է արձակվել հրեական պետության ուղղությամբ:










